ԱՄՆ Կոնգրեսի Սենատը արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմպիչմենտ հայտարարելու գործի շրջանակում: Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը:
Հօգուտ իմպիչմենտի քվեարկել է 57, դեմ՝ 43 սենատոր, ոչ բավարար կողմ ձայներով նախագիծը մերժվել է: Նախատեսվում էր, որ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի, սակայն գործընթացը երկարաձգվում է: